211652_close_icon
views-count17906 դիտում article-date 17:15 19-02-2019

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում բնակվող 4 ընտանիքներ խնդրանքով դիմում են կառավարությանը. «Եթե չեք ուզում ընտանիքները սգավորվեն, լուծեք 30 տարուց ավելի չկարգավորվող մեր խնդիրը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 18-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին են դիմել Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի ճանապարհին՝ «Կամուրջ շին» ընկերությանը պատկանող շենքում շուրջ 30 տարի ապաստան ստացած 4 ընտանիքներ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նրանք ասում էին. «30 տարի առաջ տվեցին որպես կացարան՝ էս շենքում մեզ բնակվելու տեղ։ 30 տարի առաջ մեզ ասեցին, որ ժամանակավոր է լինելու, հետո ձեզ տուն են տալու և դուք տեղափոխվելու եք ձեր տները և արդեն 30 տարի է՝ ամեն օր սպասում ենք էդ բարի ու լավ խաբարին։ Շենքն արդեն ամբողջովին դարձել է վթարային։ Ամեն օր ահը սրտներիս ենք լուսացնում։ Մի թեթև քամու դեպքում մեզ թվում է, որ հեսա, շենքը փլվելու է։ Անձրևային ու ձնհալի օրերին էլ տարաներ ենք դնում, որպեսզի ջուրը գլխներիս չլցվի։ Գիտենք, որ պետությունը, եթե բարի կամք դրսևորի, մեր խնդիրը կլուծվի։ Բազմաթիվ կառույցների ենք դիմել, ոչ մի օգուտ։ Մենք մեզ համարում ենք լրիվ անպաշտպան ու անօգնական։ Մեր միակ հույսը այս նոր կառավարությունն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կոտայքի մարզից Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Թախանձագին խնդրում ենք պատկան մարմիններին՝ մեր խնդրին լուծում տան»։ Մանրամասները՝ տեսանյութում Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր