211652_close_icon
views-count20062 դիտում article-date 17:10 19-02-2019

Կանադահայ բարերարին Հայաստանում «քցելու» մեխանիզմը. Դատական ոդիսականը հասել է Վերաքննիչ դատարան. aysor.am

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանի և կանադահայ բարերար Արփի Մերասի միջև 2016-ից սկիզբ առած դատական քաշքշուկը շարունակվում է մինչև հիմա: Ինչպես հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2019/02/19/%D4%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D6%80%D5%A1%D6%80/1527698?fbclid=IwAR1dgffgYmIjU3vpAUCo9mZupQvUGvJlZdK1fRlGrEWt_mCzhppduBRodfU]aysor.am[/url]-ը, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրվող իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործն այժմ հասել է Վերաքննիչ քրեական դատարան և փետրվարի 18-ին կայացավ այս տարվա առաջին նիստը: Սակայն ամեն ինչ հերթով: [b]Ինչպես են Հայաստանում «քցել» սփյուռքահային [/b] Կանադահայ Արփի Մերասը բարերար է, Տորոնտոյում բացել է «Arpi Nursery School» անունով մանկապարտեզն ու աջակցել հայազգի խնամքի կարիք ունեցող երեխաներին: Մարինա Պողոսյանի ընտանիքի հետ հարաբերություններ Արփի Մերասն ունեցել է 1970-ական թվականներից, երբ սկսել էր Կանադայից ժամանակ առ ժամանակ այցելել Հայաստան: Ավելի ուշ սկսում է մտերմանալ Պողոսյանի հետ ու Կանադայում լինելու ժամանակահատվածում իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նալբանդյան 50 շենքի 42 բնակարանը վստահում Պողոսյանին: Ավելին, 2008-ից սկսած մի քանի անգամ ընդհանուր լիազորագրեր է ձևակերպել Մարինա Պողոսյանի անունով, որպեսզի Հայաստանից բացակայելու ժամանակ անհրաժեշտության դեպքում Մարինան իր հանձնարարությամբ կարողանա կատարել գործարքներ: Վերջին անգամ նոտարական կարգով վավերացված ընդհանուր լիազորագիրը ձևակերպվել է 2012 թվականի հոկտեմբերի 22-ին՝ երեք տարի ժամկետով, որում սահմանվել է երկու խումբ լիազորություն՝ առաջինը Ա. Մերասի անունից բնակարանը վաճառելու, գրավադրելու, վարձակալության և անհատույց օգտագործման հանձնելու մասին, երկրորդը՝ բնակարանի պահպանման և շահագործման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառամարման մարմիններերում, ոչ պետական կազմակերպություններում Արփի Մերասի անունից հանդես գալու մասին: Ընդ որում, որևէ լիազորություն չի սահմանվել այդ բնակարանը նվիրելու կամ այլ կերպ անհատույց օտարելու մասին, որևէ լիազորություն չի եղել հնարավոր օտարումից գոյացած գումարը տնօրինելու մասին, որևէ լիազորություն չի եղել նաև այդ տանը եղած շարժական գույքը տնօրինելու վերաբերյալ։ Սակայն, ըստ քրեական գործի նյութերի, Մարինա Պողոսյանը 2014-ի մայիսի 8-ին ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ունենալով իրեն վստահված Արփի Մերասի բնակարանը, այն տնօրինելու լիազորագիրը, բնակարարանի պահեստային բանալիները և դրանում եղած շարժական գույքերը, 60.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով նշված բնակարանը և դրանում առկա շուրջ 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ շարժական գույքերը, առանց Մերասի համաձայնության, վաճառել է Աիդա Հակոբյանին, ինչի վերաբերյալ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Մ. Մանուկյանի կողմից ձևակերպվել և վավերացվել է բնակարանի առքուվաճառքի պայմանագիր: Վաճառքից ստացած 57.820.000 ՀՀ դրամի համարժեք 140.000 ԱՄՆ դոլար գումարը, դարձյալ առանց Արփի Մերասի համաձայնության և հանձնարարության, Մարինա Պողոսյանը ուղղել է սեփական ֆինանսական խնդիրների լուծմանը։ Կանադահայ բարերարն իր սեփական բնակարանի վաճառքից ստացված գումարից ոչինչ չի ստացել: Մերասն իր տան վաճառքի մասին իմանում է մտերիմներից և արդյունքում 2015-ին դիմում է ոստիկանություն, հարուցվում է քրեական գործ, Պողոսյանի բանկային հաշիվների վրա կալանք է դրվում: Ինչպես նաև կալանք է դրվում արդեն վաճառված Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի թիվ 42 բնակարանի վրա։ 2016-ից շարունակվող դատական վեճը հանգուցալուծվում է 2018-ի մայիսին, երբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշում է արդարացնել Մարինա Պողոսյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանը գտնում է, որ գործում առկա և արդեն վերլուծված ապացույցները թույլ չեն տալիս պարզել Մարինա Պողոսյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում կատարած լինելու մեղադրանքը հաստատող հանգամանքներն անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ, գործում բացակայում են այդ հանգամանքի պարզման համար բավարար ապացույցները և այդ մեղադրանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում։ Դատավճռում նշվում է նաև, որ Պողոսյանի կողմից տուժող Արփի Մերասի գույքի առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ դատարանին ապացույցների այնպիսի համակցություն չի ներկայացվել, որը «բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը»։ Այս վճռին զուգահեռ Մնացական Մարտիրոսյանը որոշում է առանց քննության թողնել նաև 57 մլն դրամ փոխհատուցելու մասին քաղաքացիական հայցը: [b]Դատական քաշքուկը շարունակվում է Վերաքննիչ դատարանում [/b] Դատավոր Մարտիրոսյանի այս վճիռը Վերաքննիչ քրեական դատարան բողոքարկում է և տուժող կողմը՝ Արփի Մերասի իրավահաջորդ որդիները, և դատախազությունը: Նշենք, որ Արփի Մերասը դատաքննության ընթացքում՝ 2018-ի հունվարին մահացել է և դատարան է ներկայանում նրա որդին՝ տուժողի իրավահաջորդ Սարո Մերասը: Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը Վերաքննիչ դատարանից պահանջել է բեկանել, փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը Մարինա Պողոսյանին արդարացնելու մասին և նրան դատապարտել ազատազրկման 7 տարի ժամանակով: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2019/02/19/%D4%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D6%80%D5%A1%D6%80/1527698?fbclid=IwAR1dgffgYmIjU3vpAUCo9mZupQvUGvJlZdK1fRlGrEWt_mCzhppduBRodfU]կայքում[/url]։ Սույն գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ [url=https://irakanum.am/2019/01/20/%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D6%80%D5%A1%D6%80%D5%AB/?fbclid=IwAR2lQxI2DFmm-4bAcKyW-88eTelfQsOYNK5Xo1ngTG6bA20nVjei9m1Nqag]այստեղ[/url], [url=https://www.aravot.am/2019/02/19/1020621/?fbclid=IwAR3jxy1zKkAO-BgBHy8yQIEn163rOT4dPev15kigsTvXO_DtBJym5kuU9fE]այստեղ [/url]ու [url=http://verelq.am/hy/node/42711?fbclid=IwAR1-lyoIH--q8o7mUbxVswoCRporBf2iPwzq-RaN3cHIQYZ96Av1Fua7KlA]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր