211652_close_icon
views-count7976 դիտում article-date 15:09 19-02-2019

Արտակարգ իրավիճակն Արագածոտնի մարզում շարունակվում է. ձնաբքի մեջ հայտնվածներն ասում էին. «Կարմիր կովն իր կաշին չի փոխի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Քուչակ գյուղից դեպի Սպիտակ և Արագած գյուղից դեպի Հնաբերդ գյուղ տանող ճանապարհահատվածները բքի, մերկասառույցի ու վատ տեսանելիության պատճառով դարձել են վտանգավոր՝ վարորդների համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մերկասառույցի պատճառով նաև մի քանի ավտոմեքենաներ են դուրս եկել երթևեկելի գոտուց։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վարորդները «վերջին խոսքերով էին հիշում» տեղի ճանշինին՝ ասելով, որ վտանգավոր իրավիճակի մեջ են հայտնվել նաև այն պատճառով, որ նրանք մատը մատին չի խփել, չեն կատարել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենաները երթևեկելի գոտի էին վերադարձվում քաղաքացիների օգնությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր