211652_close_icon
views-count2384 դիտում article-date 14:43 19-02-2019

Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնում է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրակարգ ունեն: Դրանում, սակայն, մասշտաբային փոփոխություններ` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականին չի լինի: «[url=https://armenpress.am/arm/news/964787.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Միրզոյանն այս մասին հայտնեց : «Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են` թեև կարծում եմ, որ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից դարձնենք կիսանախագահական: Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա: Շրջանակն առայժմ հստակեցվում է: Մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, իրավիճակներ, երբ որ սահմանադրությունը չի կարգավորվում և հնարավոր են փակուղիներ առաջանալ: Այս ամենը պետք է ուսումնասիրենք»,-ասաց Միրզոյանը: Հարցին` հնարավոր է արդյոք լինի նաև ՀՀ նախագահի լիազորությունների վերանայում, Միրզոյանն ասաց` գուցե: Նա նշեց` անպայմանորեն կընդգրկվի նաև Ընտրական օրենսգրքի վերանայման հարցը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/964787.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր