2216 դիտում
16:34 19-02-2019
ԵՊԲՀ-ում նշվեց Գիրք նվիրելու օրը. Բուհի գրադարանը համալրվեց 6000-ից ավել մասնագիտական գրքերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն արդեն մի քանի տարի է գիրք նվերելու տոնի է վերածվել: Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանի առիթով իրականացվեց «Նվիրի՛ր գիրք համալսարանին» նախաձեռնությունը:
ԵՊԲՀ շրջանավարտները, դասախոսները, անվանի բժիշկներն ու պրոֆեսորները հետևելով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կոչին՝ միանալ հարազատ բուհի գրադարանի համալրմանը, սիրով նվիրեցին վերջին տարիների հրատարակության իրենց մասնագիտական գրականությունը, ինչի արդյունքում մեկ օրվա ընթացքում հնարավոր եղավ գրադարանը համալրել 6000-ից ավել գրքերով:
Այսօրվա միջոցառումը նշանավորվեց ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ՝ ուսանողները ԵՊԲՀ գրադարանում վերանորոգեցին ու վերականգնեցին բազմաթիվ վնասված գրքերը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կարևորելով ուսանողների պատրաստակամությունը գրքերը վերականգնելու հարցում՝ հույս հայտնեց, որ դա կդառնա օրինակ և ուսանողները խնամքով կմոտենան գրքերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2157 դիտում
20:12 19-02-2020
Գիրք նվիրելու օրը նշվեց նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1311 դիտում
16:58 11-03-2019
Գիրք նվիրելու օրվա առիթով «Վարդաշեն» ՔԿՀ-ի գրադարանին է նվիրվել մոտ 8 տասնյակի հասնող գիրք
Այս բաժնից
277 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
226 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
226 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր