հիմնական կայք
Լրահոս

Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի

Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց փաստաբան Նազելի Վարդանյանը:


«Տարիներ առաջ դիմեցինք ՄԻԵԴ, 2016 թվականին սկսվեց կոմունիկացիան և հարցեր առաջադրվեցին Հունգարիայի ու Ադրբեջանի կառավարություններին: Ադրբեջանին առաջադրվեցին հարցեր կյանքի իրավունքի խախտման, ազգային խտրականության վերաբերյալ: Նաև հարց կա այն մասին, թե որն է եղել անհրաժեշտությունը, որի հիման վրա Սաֆարովը ստացել է մի շարք արտոնություններ: Հունգարիայի կառավարությանը հարց ենք ուղղել, թե արդյո՞ք ստացել են ադրբեջանական կողմից բոլոր հավաստիացումներն այն մասին, որ Սաֆարովը պատիժը կկրի Բաքվում նույն դատավճռին համապատասխան: Ինչպես նաև հարց է եղել այն մասին, թե արդյոք մինչև 2012 թվականը Ադրբեջանը դիմել է Հունգարիային՝ Սաֆարովին արտահանձնելու խնդրանքով, եթե այո, ապա ինչ հիմքով է մերժվել: Պատահական չէ, որ այս հարցը տրվել է, որովհետև հիմքեր են եղել, որ մերժվել է Ադրբեջանի խնդրանքը: Հիմա ցանկանում ենք, որ դրանք ներկայացվեն կոնկրետ փաստաթղթերով»,-ասաց Նազելի Վարդանյանը:

Փաստաբանը նշեց, որ այժմ ՄԻԵԴ ներկայացված գանգատով կոմունիկացիան ավարտման փուլում է, ակնկալվում է, որ այս տարի որոշում կլինի:

«Մեր պահանջն է Ռամիլ Սաֆարովին վերադարձնել Հունգարիա կամ երրորդ երկիր, որտեղ նա իր պատիժը կկրի: Եթե այդպես չլինի, ապա ճանապարհներ կան այլ դատարաններ դիմելու, դրա մասին պետք է մտածել: Այն, որ մենք հետևողական ենք, բոլորն էլ տեսնում են, պետք է գնալ առաջ»,-ասաց Նազելի Վարդանյանը:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք