2992 դիտում
12:52 19-02-2019
Հայաստանի և Վրաստանի միջև հյուպատոսական հարցերով երկկողմ խորհրդակցություններ են անցկացվել
Փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան հյուպատոսական հարցերով երկկողմ խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև:
ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, ողջունելով Վրաստանի պատվիրակությանը, գոհունակությամբ արձանագրեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների և դեսպանությունների միջև ձևավորված կառուցողական և արդյունավետ համագործակցությունը։ Վրաստանի պատվիրակության ղեկավար, ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գեորգի Տաբատաձեն, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, իր հերթին նշեց, որ երկկողմ օրակարգում չկան այնպիսի հյուպատոսական խնդիրներ, որոնք հնարավոր չէ կարգավորել բանակցությունների միջոցով, հենց այդ նպատակով էլ իրենք ժամանել են Երևան:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձան երկու պետությունների միջև հյուպատոսական հարաբերություններում կարևոր նշանակություն ունեցող խնդիրներին, քննարկեցին Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին Եվրամիության, հարևան երկրների հետ հյուպատոսական հարաբերությունների վերաբերյալ:
Վրացական պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին նմանատիպ հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Թբիլիսիում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
367 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
328 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
313 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո