211652_close_icon
views-count2126 դիտում article-date 22:31 18-02-2019

Մարկո Մատերացի. Եթե «Յուվեն» Ռոնալդուի հետ չնվաճի Չեմպիոնների լիգան, դա խայտառակություն կլինի

«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին անդրադարձել է «Յուվենտուսի» համար Չեմպիոնների լիգան նվաճելու կարևորությանը: ««Յուվենտուսը» հանդես է գալիս ՉԼ-ում և շատ է ցանկանում հաղթել այն ամեն տարի: Երբ Իտալիայում շատ ես հաղթում, միշտ ցանկանում ես հաջորդ քայլը անել, իսկ տվյալ դեպքում հաջորդ քայլը Չեմպիոնների լիգան է: Նախորդ ամռանը թուրինցիները ձեռք բերեցին խաղացողի, որի հետ Չեմպիոնների լիգայում ոչ ոք չի կարող համեմատվել: Այժմ «Յուվեն» պետք է նվաճի Գավաթը, իսկ Ռոնալդուն պետք է իր ներդրումն անի: Եթե «Յուվենտուսը» չհաղթի Չեմպիոնների լիգայում, դա խայտառակություն կլինի: Նորմալ է, երբ քեզանից Չեմպիոնների լիգայում հաղթանակ են ակնկալում, երբ դու խաղացող ես գնում, որ Մեսիի հետ միասին աշխարհում լավագույնն է: Բայց ես՝ որպես «Ինտերի» երկրպագու, չեմ կարող աջակցել «Յուվենտուսին: Եթե նրանք հաղթեն, ես նրանց կպատվեմ որպես իտալացի, բայց երբեք նրանց չեմ երկրպագի», ասել է Մատերացին:

Նմանատիպ նյութեր