14232 դիտում
19:30 18-02-2019
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանը հիվանդասենյակի պատուհանից դիմել է փախուստի։
Հ. Գալստյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010 44 29 04, 1-02 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Հավելենք, որ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին,որ բժշկական կենտրոնում կալանավորի հսկողությունն իրականացրել են Քրեակատարողական ծառայության ծառայողները։
Նմանատիպ նյութեր
134258 դիտում
08:50 18-11-2019
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հիվանդասենյակից դիմել է փախուստի
10972 դիտում
12:18 06-12-2016
Դատապարտյալը «ԳԱԶել»-ի թափքի տակ թաքնված փորձել է փախուստի դիմել «Սևան» ՔԿՀ-ից
Այս բաժնից
391 դիտում
17:26 23-04-2024
Սերգեյ Ավագյանը` ՔԿ Կոտայքի քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
292 դիտում
17:21 23-04-2024
Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ Ալիև