211652_close_icon
views-count2455 դիտում article-date 18:04 18-02-2019

Արսեն Վենգեր. Սա «Արսենալի» համար կորուստ էր

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի կայանալիք տեղափոխությունը «Յուվենտուս»: «Դա հիանալի քայլ էր, քանի որ նա հրաշալի խաղացող է: Աշխարհում նրա մակարդակի կիսապաշտպաններ քիչ կան, նա կարող է առաջ գնալ և գոլեր խփել, միևնույն ժամանակ նա ֆիզիկապես շատ է աշխատում: Նա կատարյալ կիսապաշտպան է: Նրան կարելի է գտնել խաղադաշտի ցանկացած կետում՝ խաղի ցանկացած պահին: Սա մեծ կորուստ է «Արսենալի» համար, և միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ձեռքբերում «Յուվենտուսի» համար:

Նմանատիպ նյութեր