211652_close_icon
views-count2131 դիտում article-date 17:31 18-02-2019

Նեյմարի հայր. Որդիս միանշանակ չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան հանդիպմանը

Նեյմար դա Սիլվան՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը և գործակալը, անդրադարձել է որդու վնասվածքի հարցին: «Այժմ Նեյմարը վնասվածք ունի: Դա հիասթափեցնում է ֆուտբոլի բոլոր սիրահարներին և նրանց, ում դուր է գալիս նրա խաղը: Հուսով եմ, որ իրավիճակը կբարելավվի և նա շուտով կվերադառնա: Բայց նա չի կարողանա մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղին: Ոչ, նրա ապաքինումը կտևի նվազագույնը 10 շաբաթ: Դա իրական չէ», ասել է Նեյմար-ավագը:

Նմանատիպ նյութեր