հիմնական կայք
Լրահոս

Մեծ Վաշինգտոնի համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց անող հայ երիտասարդներին

Մեծ Վաշինգտոնի համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց անող հայ երիտասարդներին Մեծ Վաշինգտոն համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում 1988-1992 թթ. Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում ոճրագործությունների զոհ դարձած հայերի հարցով արդարություն պահանջող Հայաստանի երիտասարդների ֆեդերացիայի անդամների բողոքի ակցիային:


Ինչպես հայտնում է Asbarez պարբերականը, նրանք հայտարարել են ազատ և անկախ Արցախի Հանրապետությանն իրենց աջակցության մասին:

«Մենք միանում ենք ողջ աշխարհում բնակվող հայկական համայնքներին` մատնանշելով Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում հայերի մասսայական սպանությունների փաստը, և սատարելով ազատ Արցախի Հանրապետության ժողովրդին ու խաղաղության հաստատմանն ուղղված նրա մղումները: Մեր ակցիան հանդիսանում է Կոնգրեսում, նահանգների մայրաքաղաքներում և տեղական համայնքներում իրականացվող քաղաքական ակցիայի շարունակությունը, որը նպատակ ունի խորացնել ԱՄՆ-ի ու Արցախի կապերը և ապահովել Հանրապետության երկարատև անվտանգությունը»,-նշել է համայնքի ներկայացուցիչ Գալին Թանաշյանը:

Նշենք նաև, որ այս տարի լրանում է 2004 թվականի փետրվարի 19-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում քնած ժամանակ ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի կողմից կացնով գլխատված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք