211652_close_icon
views-count1535 դիտում article-date 15:09 18-02-2019

Հայ դատը Ցեղասպանությունը ճանաչելու նախաքայլ է համարում Եգիպտոսի նախագահի հայտարարությունը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսին Մյունխենի անվտանգության համաժողովին ունեցած ելույթում հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին՝ առանց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/964647.html]Արմենպրես[/url]»-ը, Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ Եգիպտոսն ընդունել և ապաստան է տրամադրել 100 տարի առաջ ջարդերից մազապուրծ հայերին: Եգիպտոսի նախագահը խոսել է ջարդերից մազապուրծ հայ գաղթականների ընդունելու մասին, սակայն դրա պատճառներին չի անդրադարձել: Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբը Եգիպտոսի նախագահի հայտարարությունը գնահատել է որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ նախաքայլ: «Եգիպտոսի նախագահը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ նախաքայլ է անում: Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր նիստի ընթացքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսիի՝ Թուրքիայի եւ արբանյակների՝ որպես ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը չտեսնել ձևացնող կամ քաջալերողների թափանցիկ ակնարկն ամբողջացնող բաժինը եղավ գաղթականություն հարուցող պետությունների մասին խոսքի մեջ հարյուր տարի առաջ տեղի ունեցած ջարդերի հետևանքով հայ գաղթականության մասին հիշատակումը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/964647.html]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր