211652_close_icon
views-count9256 դիտում article-date 14:46 18-02-2019

Հայ մանուկը չի կարող ապրել օտար հողում՝ առանց հոր. հայ ընտանիքն աջակցության կարիք ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողներից մեկը կիսվել է իր անձնական խնդրով՝ հույս ունենալով, որ կգտնվի փաստաբան, հոգեբան, ով կկարողանա լուծում տալ իրենց խնդրին: «Ռոման Մելքոնյանը ծնվել է 1982թվ. Արարատի մարզում, գյուղ Նոր Ուղի։ Ունեցել է շատ ծանր մանկություն, ապրել աղքատ ընտանիքում։ Զբաղվել է սպորտով, վայելել շրջապատի հարգանքը։ Միշտ եղել է ինքնուրույն ու ոչ ոքից օգնություն չի խնդրել։ Ծառայությունը վերջացնելուց հետո, 2003 թ. աշխատել է ՀՀ հրապարակում՝ վերականգնել հին աստիճանները։ 2004 թ. ելնելով ընտանիքի ծանր կացությունից, երկրի վիճակից մեկնել է Մոսկվա։ Ընդունվել է " Ковчег паркет" ընկերություն, սովորել հնագույն մանրահատակի նկարիչ- վերականգնող ։ 2007 թ. որպես լավ մասնագետ ուղարկել են Սանկտ Պետերբուրգ գործուղման։ Այնտեղ հանդիպել մի աղջկա՝ Ֆաբերժե Յուլիա Ալեքսեևնա։ Սիրահարվել են , ամուսնացել Խոր Վիրապում 2009թ.։ Աղջկա մայրը ի սկզբանե դեմ է եղել նրանց միությանը։ Չնայած դրան՝ Յուլիան ամուսնացավ, սովորեց հայոց լեզուն։ Ամուսնությունից հետո ապրել են Մոսկվայում։ Նրանք չէին կարողանում երեխա ունենալ։ Հիշում եմ փոքրուց, որ Ռոմանը երազում էր որդի ունենալու մասին։ 2011թ.- ին Յուլիան հղիանում է։ Յուլիայի մայրը նրանց կանչում է իր հետ ապրելու Պիտերում։ Ռոմանը սիրելով կնոջը դեմ չի գնում նրա խնդրանքին ։ 2011թ. դեկտեմբերի 2-ին ծնվեց նրանց որդին՝ Մելքոնյան Ադրիան Ռոմանի։ Ռոմանը երեխային տվել է լավ դաստիարակություն, նրա ընտանիքը ոչ մի բանի կարիք չի ունեցել ։ Ամեն տարի նրանք ընտանիքով ամառն անցկացնում էին Հայաստանում։ Ադրիանը այստեղ ունի լավ ընկերներ, քույր- եղբայրներ, տատիկ, պապիկ, շատ հարազատներ։ Նա սիրված է բոլորի կողմից։ Ադրիանը երբ որ դառնում է 5 տարեկան, հայրը որոշում է տալ նրան հայկական կիրակնօրյա դպրոց։ Զոքանչն ու կինը կտրականապես դեմ են լինում։ Սկսվում են անախորժություններ այդ տանը, որոնց հեղինակը լինում է Յուլիայի մայրը։ Որպես ընտանիքի լավ հայր, Ռոմանը իր ընտանիքի համար ապահովվում էր լավ հանգիստ ծովափնյա երկրներում։ Հերթական հանգստի ժամանակ Յուլիայի մայրը նրան ասեց, որ չի կարելի երեխային այդպես սիրել, ինքս կվերցնեմ երեխային ու կդաստիարակեմ։ 2017թ. ամռանը գալիս են Հայաստան հարսանիքի մասնակցելու։ Հարսանիքից հետո Յուլիան վերադառնում է Սանկտ Պետերբուրգ, Ռոմանն ու որդին մնում են Հայաստանում։ Ռոմանը ընտանիքի միակ որդին է, նրանք ունեն շատ բերքատու ծառերի այգիներ, մնում է, որ օգնի ծնողներին։ Որոշ ժամանակ անց Յուլիան զանգ տվեց ու լացելով խնդրեց Ռոմանին ՝ երեխային ուղարկի իր մոտ, շատ է կարոտել։ Ռոմանն էլ ընդառաջ գնալով կնոջ ցանկությանը, ուղեկցողի միջոցով Ադրիանին ուղարկում է Պիտեր։ Մեկ ամիս հետո ինքը նունպես վերադառնում է ընտանիքի մոտ։Ռոմանին անակնկալ էր սպասվում այնտեղ։ Յուլիան հայտարարում է, որ Ռոմանը այլևս չի կարող ապրել այդ տանը, քանի որ լեզու չի գտնում իր մոր հետ։ Որպեսզի երեխայի վրա վատ չանդրադառնա նրանց վեճը, Ռոմանը հավաքում է իրերը և հեռանում՝ որդուն ասելով, թե գիշերային աշխատանքի է անցել։ Ռոմանը երբեք ձեռք չի բարձրացրել ոչ մի կնոջ վրա, որովհետև դա է սովորել իր ընտանիքում։Նա սկսում է ճանապարհներ փնտրել ընտանիքին վերադարձնելու համար։ Որոշ ժամանակ անց դատարանից զանգ է ստանում, ուր իրեն տեղեկացնում էին, որ կինը ամուսնալուծության դիմում է ներկայացրել ։ Դա անսպասելի հարված էր Ռոմանի համար ։ Գտնվելով ծանր ապրումների մեջ՝ նա ի վիճակի չի լինում ներկայանալ դատարան։ Ու այդպես էլ կեղծ ցուցմունքների հիման վրա ,առանց ճշտելու իրականությունը , նրանց բաժանում են (իբրև լավ դաստիարակություն չի տալիս որդուն,ընտանիքին լավ չի պահում,լավ հայր չէ)։ Բաժանումից հետո երբ Յուլիան ու Ռոմանը հանդիպում են, կինը նրան ասում է, որ այլևս չի սիրում, դա է պատճառը իրենց բաժանության։ Նա ականջ չի դնում Ռոմանի հորդորներին՝ հանուն երեխայի միասին ապրեն։ Բայց ասում է, որ մենք հավասար իրավունքներ ունենք երեխայի նկատմամբ, կարող ես տեսնել, հետը ճամփորդել, ոչ մի խնդիր։ Ռոմանը իր ողջ ժամանակը տրամադրում է որդուն, նրա դաստիարակությանը։ Մի օր երբ մանկապարտեզ է գնում երեխայի հետևից, դաստիարակների ներկայությամբ Ադրիանը լացակումած փաթաթվում է հորը ու ասում. «Ես քեզ շատ եմ սիրում պապ, տատիկը քո մասին վատ բաներ է ասում։ Եթե մյուս անգամ էլ ասի, ես նրան կսպանեմ»։ Դա Ռոմանի համար և՛ մեծ ցավ էր,որ որդուն իր դեմ են տրամադրում, և՛ ուրախություն՝ այդ պահին Ադրիանը իսկ և իսկ հոր պատկերն էր։ Ռոմանը այս մասին տեղեկացնում է Յուլիային։ Վերջինս չհավատալով՝ դաստիարակներից ճշտում է եղելությունը։ 2 օր անց տատիկը ներողություն է խնդրում փոքրիկից։2018թ. ապրիլին, երբ Հայաստանում սկսվեց Թավշյա հեղափոխությունը, Ռոմանը որոշեց որդու հետ գալ Հայաստան, մասնակցելու հեղափոխությանը՝ վայելելով մեծ հարգանք Արարատի մարզում։ Երբ Յուլիան իմացավ դրա մասին, կտրուկ դեմ եղավ, քանի որ գիտեր Ռոմանի երազանքի մասին ՝ որդու հետ ապրել իր հայրենիքում ։ Մինչև վերադառնալը Ռոմանը հեռախոս է տալիս որդուն, որպեսզի կապ հաստատեն միմյանց հետ։Եվ Հայաստան է վերադառնում առանց որդու։Վերադառնալուն պես նրա նախկին կինը փակում է բոլոր ճանապարհները, որպեսզի հայրը չկարողանար կապվել որդու հետ։ Ռոմանը Հայաստանում մնում է 7 ամիս։ Նրա ծնողները ևս իրավունք ունեն ապրել իրենց թոռնիկի հետ։ Ռոմանի մայրը ամեն օր արցունք է թափում ,որ հնարավորություն չունի տեսնելու սիրելի թոռանը, նույնիսկ խոսելու,արդեն 1 տարի է։Երբ Ռոմանը վերադառնում է Պիտեր, առաջին բանը մանկապարտեզ գնալն էր։ Ադրիանը արցունքն աչքերին վազեց հոր գիրկը... Նրան ասել էին ,թե հայրդ քեզ լքել է, քեզ չի սիրում, շատ վատ մարդ է։ Նրան տրամադրում են հոր դեմ։ Հիմա Ռոմանին Յուլիան թույլ չի տալիս տեսակցել երեխայի հետ ։ Նրանք հանդիպում են միայն մանկապարտեզում, կարճ ժամանակով։ Մի անգամ փորձել են երեխային Չինաստան տանել, չի ստացվել։ Բայց ամեն րոպե կարող են կեղծ փաստաթղթերով, դա էլ կազմակերպել։Ռոմանը նկատել է, թե Ադրիանն ինչպես է փոխվել՝ նրա աչքերում վախ կա, կարոտ, անհանգստություն ...նրա հավատն է փոխվել հայրենիքի նկատմամբ։ Փոքրիկի հոգեվիճակը անհանգստացնում է հորը։ Նա փնտրում է լավ հոգեբան, լրագրող ու փաստաբան, ով կզբաղվի այս գործով։ Ոչ ոք հաշվի չի առնում այն փաստը, որ մեծ սպի են թողնում երեխայի հոգեբանության, մանկության վրա ։ Ռոմանը չէր ցանկանա, որ որդին նույնպես ծանր մանկություն ունենա։Յուլիան չի զբաղվում երեխայի դաստիարակությամբ, նրա փոխարեն դա անում է պապիկը ։ Պապիկը՝ Ալեքսեյ Ֆաբերժե, իսկ տատիկը ուկրաինուհի՝ Տատյանա Պանամարենկո։ Ռոմանը ունի երկքաղաքացիություն։ Պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և ՀՀ օրենքներով պահանջել երեխային։ Հայ մանուկը չի կարող ապրել առանց հոր օտար հողում։ Նա իրավունք ունի հոր հետ վերադառնալ հայրենիք ու բնակվել Հայաստանում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր