211652_close_icon
views-count1532 դիտում article-date 13:57 18-02-2019

Էդմոն Մարուքյանը կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալը հետընթաց է համարում

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համաձայն չէ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության այն տեսակետի հետ, թե Հայաստանը պետք է վերադառնա կիսանախագահական կառավարման մոդելի: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, Է. Մարուքյանն ասաց ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում: «Հայաստանն անցել է ավելի ժողովրդավարական կառավարման մոդելի, որը դեռ չի սկսվել: Անցել է կիսանախագահականից` խորհրդարանականի: Նախկինում՝ 1991-ի Սահմանադրությամբ, եղել է ամբողջական նախագահական կառավարման երկիր: Նախագահն ունեցել է անպատկերացնելի լիազորություններ: Հետո 2005-ին Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց, դարձավ` կիսանախագահական: Մի քիչ լիազորություններ տվեցին խորհրդարանին: Հետո 2015թ. արդեն եղան փոփոխություններ ու հայտարարվեց, որ երկիրը գնում է խորհրդարանական կառավարման: Կարծում եմ՝ հետընթաց է գնալ կիսանախագահական կառավարման, և պետք է առաջ գնանք, սուպերվարչապետականից էլ առաջ շարժվենք, ու գանք խորհրդարանական կառավարման»,- ասաց Մարուքյանը:

Նմանատիպ նյութեր