3670 դիտում
13:33 18-02-2019
Շրջանառության մեջ դրվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գեղաթերթիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հովհաննես Թումանյանի թանգարանում փետրվարի 18-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային:
Գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Հովհաննես Թումանյանը` իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա տեղադրված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1541 դիտում
18:20 20-02-2019
Ոստիկանության վետերանները Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
418 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
643 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
481 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար