211652_close_icon
views-count1190 դիտում article-date 12:47 18-02-2019

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Կալիֆորնիայի Սենատի նիստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 15-ին ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ներկա գտնվեց Կալիֆորնիայի նահանգային Սենատի լիագումար նիստին, որի ընթացքում սենատոր Սքոթ Ուիլքը պաշտոնապես ներկայացրեց ՀՀ գլխավոր հյուպատոսին՝ ծանոթացնելով նրա կենսագրությանն ու անցած դիվանագիտական ճանապարհին: Սքոթ Ուիլքը մանրամասն ներկայացրեց Կալիֆորնիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, բարեկամական կապերի ընդգրկուն շրջանակն ու փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները: Ջերմ ընդունելության ընթացքում Կալիֆորնիայի Սենատի անդամները պատրաստակամություն հայտնեցին շարունակել Կալիֆորնիա-Հայաստան կապերի խորացմանը միտված շփումներն ու գործնական քայլերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր