211652_close_icon
views-count4111 դիտում article-date 11:57 18-02-2019

Հայաստանը ցանկանում է գնել 12 միավոր Су-30СМ կործանիչ. Ria Novosti

Հայաստանը ծրագրում է մինչև 2019 թվականի վերջը կամ 2020 թվականի սկիզբ ձեռք բերել ռուսական 4 միավոր Су-30СМ կործանիչ, իսկ, ընդհանուր առմամբ, Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ: Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, այդ մասին IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի այդ արտադրանքը: Մենք պլանավորում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարվա վերջին, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է նախարարը։ Պատասխանելով հարցին, թե ընդհանուր առմամբ քանի կործանիչ կցանկանար Հայաստանը գնել, Դ. Տոնոյանը պատասխանել է, որ խոսքը 1 էսկադրիլիայի (12 կործանիչ) մասին է:

Նմանատիպ նյութեր