211652_close_icon
views-count753 դիտում article-date 11:39 18-02-2019

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակված ավտոմեքենաներ են դուրս բերել

Փետրվարի 17-ին, ժամը 09:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 17:35-ին սկսվել են հենակետի վերաբացման աշխատանքները և դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18:50-ի դրությամբ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրին հենակետը վերաբացվել է: Ժամը 19:20-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա: Սահմանվել է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր