211652_close_icon
views-count2897 դիտում article-date 11:17 18-02-2019

Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Նիկոլա Խաչատրյանը հաղթել է 5 ձայնի առավելությամբ

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունն ընթացել է 5 թեկնածուների միջեւ: Անզիջում ու լարված պայքարում ընդամենը 5 ձայնի առավելությամբ մերձավոր մրցակցին հաղթել է անկուսակցական, Ակունքի գյուղապետարանի աշխատակից Նիկոլա Խաչատրյանը: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/964609.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ-ից, նախնական տվյալներով Ակունքում գրանցված 3076 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2020-ը: Անկուսակցական, Ակունքի գյուղապետարանի աշխատակից Նիկոլա Խաչատրյանը շահել է 561, անկուսակցական, Ակունքի մշակույթի տան տնօրեն Նորիկ Հայրապետյանը՝ 556, Ակունք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ անդամ Կարեն Սիմոնյանը՝ 469, անկուսակցական Արեգ Մկրտչյանը՝ 274, Ակունքի նախկին գյուղապետ, ԲՀԿ անդամ Ստեփան Ղազարյանը՝ 136 ձայն: 25 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Ընտրություններն անցել են օրենքով սահմանված կարգով, առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի:

Նմանատիպ նյութեր