211652_close_icon
views-count2474 դիտում article-date 10:13 18-02-2019

Արայիկ Հարությունյանն այցելել է 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին՝ այն դադարեցնելու հորդորով

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է արդեն 15 օր Մատենադարանի առաջ հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռեժիսորը՝ նշելով. «Փետրվարի 17-ին, հացադուլի 15-րդ օրը մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։ Նախարարը եկել էր Հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ»: Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը հացադուլ է սկսել՝ իր «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումն ապովելու համար: Խնդիրը մշակույթի նախարարության հետ է, որը, սակայն, չի ընդունում այն:

Նմանատիպ նյութեր