211652_close_icon
views-count39725 դիտում article-date 23:16 17-02-2019

Հունվարին միայն գազը չէ, այլ նաև հոսանքի ու այլ կոմունալ ծառայությունների վճարներն են ավելացել. Ստեփան Սաֆարյան

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ ստուգեցի հունվար ամսին մեր բնակարանում սպառված գազի դիմած վարձավճարի չափը՝ 48.370 դրամ: Դեկտեմբերի համար այն կազմել էր մոտավորապես 33.000 դրամ: Բնակարանի ջեռուցման համակարգում կարգավորումների ոչ մի փոփոխություն չի եղել՝ ինչպես կար, այնպես էլ մնում է, եղանակն էլ, կարծես թե, հունվարին հիմնականում եթե ավելի տաք չէ դեկտեմբերից, հաստատ ցուրտ էլ չէ: Ֆեյսբուքում մի քանի գրառումներ աչքովս ընկան ու հասկացա, որ միայն ես չէ, որ զարմացած եմ նկատելի տարբերությունից: Մինչդեռ դեկտեմբերի վերջին հայտարարվում էր, թե որքան էլ ՀՀ սահմանին թանկանալու է գազ գինը, դա չի ազդելու սպառողի վճարած գնի վրա: Պարզվում է՝ լավ էլ ազդում է: Ու ես ցանկանում եմ իմ բազում հայրենակիցների անունից հարց տալ կառավարությանը՝ որևէ ուսումնասիրությո՞ւն լինելու է այս խնդրով: Սա ի՞նչ է, սաբոտա՞ժ Գազպրոմ Արմենիայի կողմից, հանրությանը գրգռելու ձև, պայմանավորվածությունների խախտո՞ւմ, մեր վրա հավելյալ ճնշո՞ւմ: Ո՞վ է պաշտպանելու բնակիչների շահերը: Որոշ գրառումներ վկայում են, որ միայն գազը չէ, այլ խոսքը նաև հոսանքի ու այլ կոմունալ ծառայությունների մասին էլ է.... Ակնկալում եմ պարզաբանումներ»:

Նմանատիպ նյութեր