211652_close_icon
views-count1264 դիտում article-date 23:44 17-02-2019

Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը Մյունխենի անվտանգության համաժողովի կայացման գործում

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության արդի մարտահրավերները: Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային ազդեցիկ հարթակներից մեկի կայացման գործում։ Նախագահ Սարգսյանը և դեսպան Իշինգերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների մասին։ Արմեն Սարգսյանը հրավիրել է դեսպան Իշինգերին` այս տարվա հունիսին մասնակցելու առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող «Armenian Summit of Minds» գագաթնաժողովին, որն անցկացվում է Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո:

Նմանատիպ նյութեր