211652_close_icon
views-count30345 դիտում article-date 19:21 17-02-2019

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Jeep-ը, Hօnda-ն, Opel-ը, «Нива»-ն, Nissan Note-ը և Renualt Logan-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Բեկնազարյան փողոցում բախվել են. Jeep մակնիշի 88 TT 866 համարանիշի, Hօnda մակնիշի 19 ՕԼ 733 համարանիշի, Opel մակնիշի 35 NP 485 համարանիշի, ՎԱԶ-2121 մակնիշի 34 AC 589 համարանիշի, Nissan Note մակնիշի 77 RR 771 համարանիշի և Renualt Logan մակնիշի 420 AF 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: Երթևեկությունը նշված հատվածում դարձել է միակողմանի և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր