211652_close_icon
views-count2006 դիտում article-date 20:21 17-02-2019

Ճապոնիայի վարչապետը Վաշինգթոնի խնդրանքով Թրամպին առաջադրել է խաղաղության Նոբելյանի մրցանակի թեկնածու

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածում՝ ի պատասխան Վաշինգթոնի ոչ պաշտոնական առաջարկի: Ամերիկյան կառավարությունը Տոկիոյին խնդրել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածությունը առաջադրել այն բանից հետո, երբ 2018թ. հունիսին Թրամպը Սինգապուրում հանդիպեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Հայտնի է, որ Աբեն Թրամպին առաջադրել էր անցած աշնանը՝ ընդգծելով ամերիկյան առաջնորդի զգալի ավանդը Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը վերականգնելու գործընթացում:

Նմանատիպ նյութեր