211652_close_icon
views-count58698 դիտում article-date 16:58 17-02-2019

Մեղրիի ոստիկաններն ու ՌԴ սահմանապահ զորքերի զորամասի ծառայողները 5 օր շարունակ փնտրում էին անհայտ կորած 82-ամյա ծերունուն. նրա դին հայտնաբերվել է Տաշտուն գյուղի ձորում . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 17-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Մինասյանի գլխավորությամբ վաղ առավոտից շարունակել են Մեղրի քաղաքի բնակիչ, 82-ամյա Բենիկ Սարգսյանի որոնողական աշխատանքները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա փետրվարի 11-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մեղրիի բաժնի պետ Ա. Մինասյանի որոշմամբ ստեղծվել էին որնոողական մի քանի խմբեր: Ոստիկանները քաղաքացիների հետ համատեղ 5 օր շարունակ որոնողական աշխատանքները սկսում էին առավոտյան ժամը 08:00-ից և ավարտում մինչև մութն ընկնելը ու այդ աշխատանքները ղեկավարում էին բաժնի պետ Ա. Մինասյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Հայկ Բաբայանը: Ոստիկանները սանրել են ահռելի մի հատված՝ 30-40 կմ-ից ավելի: Նրանց օգնության են հասել նաև Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապայն զորքերի N զորամասի ծառայողները՝ իրենց հատուկ շներով և օգտագործվել է նաև դրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածի դին հայտնաբերվել է Տաշտուն գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում՝ ամբողջովին սառած վիճակում: Դին տեղափոխելու համար ոստիկաններին օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սվետլանա Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավագ հետաքննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս պահին դիակի հայտնաբերման վայրում ծառայություն են կատարում Մեղրիի ոստիկանները՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպելիազոր Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ մինչև կժամանի դատական բժիշկը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր