211652_close_icon
views-count7841 դիտում article-date 16:34 17-02-2019

Հարություն Մաշադյանը Երևանի կայազորի զինվորական դատախազը չէ. ՀՀ դատախազության պարզաբանումը

Դատախազ Հարություն Մաշադյանը 2018 մարտին նշանակվել է ՀՀ դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։ 2019-ի փետրվարի 4-ին փոխադրվել է ՀՀ դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ։ Այս մասին[url=https://www.tert.am/am/news/2019/02/17/Harutyun-mashadyan/2924425?fbclid=IwAR1_9e6fkv3HcpKs0KxqdWEWp0htB_pVrNbsv5eWFqGqi161GnJtJ1MrsY4] Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նոր նշանակում է արվել, և որտեղ է նշանակվել Հարություն Մաշադյանը։ Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/02/17/Harutyun-mashadyan/2924425?fbclid=IwAR1_9e6fkv3HcpKs0KxqdWEWp0htB_pVrNbsv5eWFqGqi161GnJtJ1MrsY4]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր