211652_close_icon
views-count3278 դիտում article-date 10:28 17-02-2019

«Այս գրքում տառապանք չկա, հերոսն անընդհատ ուտում է ու խմում». Մհեր Արշակյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրքի մասին. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/02/16/1020130/?fbclid=IwAR0uewniDXF-gUP5_Ebe0RADyf_esZcCTdo_cxJXxG5rejhmwqOAQXTuefQ]Aravot.am-[/url]ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկումն էր այսօր կազմակերպվել ՝«Լոֆթ»-ի եւ «Անտարես»-ի նախաձեռնությամբ: Քննարկման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը, Հայկ Համբարձումյանը, բանաստեղծ Մհեր Արշակյանը եւ արձակագիր Գրիգը ներկայացրեցին իրենց դիտարկումները։ Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը բանախոսներից հեաքրքրվեց՝ գիրքը գրակա՞ն երեւույթ է, թե՞ արտագրական, վե՞պ է, թե՞ վեպ չէ, Ն. Փաշինյանը գրո՞ղ է, թե՞ ոչ եւ կամ գրքի բարձր վարկանիշը որքանո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյան անձի հետ։ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը լրագրող է, հրապարակախոս, գրող չէ: Մհեր Արշակյանի խոսքով՝ «Մինչեւ գրքի վերջին էջի վերջին բառը ես բազմաթիվ գրառումներ եմ արել: Վերջին էջից հետո ես հասկացա, որ ասելու ոչինչ չկա: Այնպես որ, այն, ինչ կլսեք, դրանք ընթացիկ մտքեր են, որոնք չեն հասել երկրի հակառակ կողմի վերջին կետը: Էդ մտքերն ուղղակի ստացել են գոյության նույն իրավունքը, որն ստանում է մարդը առավոտյան արթնանալուց հետո` չիմանալով, թե ինչ է իրեն սպասվում: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/02/16/1020130/?fbclid=IwAR0uewniDXF-gUP5_Ebe0RADyf_esZcCTdo_cxJXxG5rejhmwqOAQXTuefQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր