211652_close_icon
views-count1978 դիտում article-date 09:46 17-02-2019

Այսօր ՀՀ 24 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Այսօր Հայաստանի Հանրապետության 24 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: 14 համայնքում ընտրությունները հերթական են, 10-ում՝ արտահերթ: Ընտրատեղամասերը, սահմանված կարգի համաձայն, առավոտյան ժամը 8-ին բացվել են։ Նշված համայնքներից 20-ում կայանալու են համայնքի ղեկավարի, 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2-ը: ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:

Նմանատիպ նյութեր