211652_close_icon
views-count1801 դիտում article-date 13:25 17-02-2019

Շենգավիթի ոստիկանները բացահայտեցին երթուղայինում կատարված գողությունը

Փետրվարի 15-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 17.40-ին, 44 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են «Xiaomi» տեսակի բջջային հեռախոսը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 19.00-ին, Գարեգին Նժդեհի հրապարակից, գողությունը կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 30-ամյա Կարեն Հ․-ին, որտեղ նա տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնն առգրաված է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր