211652_close_icon
views-count1609 դիտում article-date 23:56 16-02-2019

Հայաստանի և Սուդանի ԱԳ նախարարների հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սուդանի իր գործընկերոջ` Իբրահիմ Գանդուրի հետ: Հայաստանի և Սուդանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման հեռանկարների շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարը որպես գերակա ուղղություններ առանձնացրեց ստեղծարար կրթության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ այդ առումով ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը նախաձեռնելու փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր: ԱԳ նախարարները կարևորեցին Սուդանի հայկական փոքրաթիվ, սակայն աշխույժ համայնքի դերը երկկողմ օրակարգի ամրապնդման գործում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է այս ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել բազմաոլորտ համագործակցության զարգացման և խորացման նպատակով: Զրուցակիցները նաև անդրադարձան 4միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարներին: Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր