211652_close_icon
views-count2131 դիտում article-date 20:42 16-02-2019

Ալբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում ընդդեմ երկրի վարչապետ Էդի Ռամայի և նրա իշխող՝ Սոցիալիստական կուսակցության վարած քաղաքականության: Ալբանական կառավարության ղեկավար նստավայրի առջև հավաքված ցուցարարներին մի պահ հաջողվել է ճեղքել ոստիկանական շղթան, որին հետո ձողերով սկսել են ջարդել նստավայրի դռները: Արդյունքում իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել ակտիվիստների դեմ: Ի պատասխան ընդդիմադիրները ոստիկանների վրա սկսել են շպրտել քարեր և դյուրավառ շշեր: Նշենք, որ ավելի վաղ ալբանական ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լյուլզիմ Բաշան Էդի Ռամային մեղադրել էր կոռուպցիայի մեջ և երկրի բոլոր քաղաքացիներին կոչ արել մասնակցել ցույցերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր