211652_close_icon
views-count1909 դիտում article-date 17:21 16-02-2019

Ռուսաստանին քաղաքական առումով մեկուսացնելը մեզ համար ոչ ճիշտ ռազմավարություն եմ համարում. Անգելա Մերկել

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ: Ինչպես նշում է [url=https://uk.reuters.com/article/uk-germany-security/merkel-calls-russia-a-partner-urges-global-cooperation-idUKKCN1Q509N?il=0]Reuters[/url] գործակալությունը, Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից դեպի Գերմանիա նոր գազատարի կառուցման ծրագրի: «Գիտակցված կերպով Ռուսաստանին քաղաքական առումով մեկուսացնելը մեզ համար ոչ ճիշտ ռազմավարություն եմ համարում: Աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ոչինչ չի շահի Ռուսաստանի հետ բոլոր համարբերությունները խզելուց», - ասել է Մերկելը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր վերոհիշյալ ծրագիրը՝ հայտարարելով, որ Գերմանիան Ռուսաստանի «գերին» է, քանի որ կախում ունի ռուսական գազից:

Նմանատիպ նյութեր