1274 դիտում
16:31 16-02-2019
Զոհրաբ Մնացականյանը և Աուրելիա Ֆրիքը կարևորվեցին Հայաստանի և Լիխտենշտայնի հարաբերությունների աշխուժացումը
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպում ունեցավ Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեցին Հայաստանի և Լիխտենշտայնի երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով միջազգային կառույցներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցության կարևորությունը: Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական քայլերը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ կանխարգելման օրակարգն ավելի քան քսան տարի հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը, և այս հարցում որդեգրված սկզբունքային դիրքորոշումը շարունակելու է մնալ անփոփոխ: Կարևորելով այս ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրումը՝ երկու երկրների արտգործնախարարները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին կանխարգելման օրակարգի շուրջ առավել սերտ փոխգործակցություն ծավալելու հարցում:
Նախարար Մնացականյանն Աուրելիա Ֆրիքին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր:
Նմանատիպ նյութեր
583 դիտում
21:27 09-02-2024
Կարևորվել է հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերությունների աշխուժացումը և առևտրաշրջանառության ծավալների աճը
985 դիտում
21:52 31-08-2016
Կարևորվեցին մարզաբնակ զինհաշմանդամների առողջապահական հարցերը
13276 դիտում
16:47 11-02-2020
Սուր շնչառական վարակների սեզոնային աշխուժացումը համաճարակ չէ. Երևանի քաղաքապետարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
442 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
235 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը