211652_close_icon
views-count1553 դիտում article-date 16:14 16-02-2019

Մյունխենում հանդիպում են Մնացականյանը և Լավրովը

Մյունխենում մեկնարկել է Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որն անցկացվում է փակ դռների ետևում՝ առանց լրագրողների մասնակցության: Այս մասին հաղորդում է ռուսական [url=https://tass.ru/politika/6125344]tass.ru[/url] գործակալությունը: Հանդիպման մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները Մյունխենում են Անվտանգության 55-րդ համաժողովի շրջանակում: Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացման պաշտոնական արարողությանը երեկ մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր