211652_close_icon
views-count2836 դիտում article-date 14:37 16-02-2019

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 1700 կրակոց

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում փետրվարի 10-16-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր