4644 դիտում
09:41 16-02-2019
ՀՀ պետական պարտքն աճել է. նոր իշխանություններին դժվարություններ են սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին ամսում ՀՀ պետական պարտքն ավելացել է: Եթե դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 922.9 մլն դոլար, ապա հունվարի 31-ի դրությամբ այն հասել է 6 մլրդ 951 մլն դոլարի: Այս պարտքի առյուծի բաժինը ՀՀ կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 400 մլն դոլար, որից 4 մլրդ 996.1 մլն դոլարը՝ արտաքին պարտքը:
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սովորաբար վարում է պետական պարտքը նվազեցնելուն միտված քաղաքականություն. նրա պաշտոնավարման ընթացքում կառավարությունը խուսափել է նոր վարկեր վերցնելուց՝ փոխարենը միջոցներ ուղղելով հին պարտքերը փակելուն: Բայց և Փաշինյանին չի հաջողվել ընդհանրապես պարտք չվերցնել, պարզապես ավելի քիչ վարկային միջոցներ են ներգրավվել: Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե Սերժ Սարգսյանի իշխանությունն ինչ ահռելի պարտքային բեռ է թողել, կարելի է ենթադրել, թե ինչ դժվարություններ են այս առումով սպասվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
540 դիտում
10:49 21-04-2020
Պետական պարտքն աճել է․ «Ժողովուրդ»
2392 դիտում
09:50 22-08-2020
Մեկ ամսում Հայաստանի պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով. «Ժողովուրդ»
1377 դիտում
09:49 17-09-2020
Պետական պարտքն աճել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
523 դիտում
08:43 17-04-2024
Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»