1815 դիտում
22:48 15-02-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի հետ՝ ալբանական կողմի նախաձեռնությամբ։
Զրուցակիցները նշել են, որ երկկողմ հարաբերություններում չիրացված մեծ ներուժ կա և կարևորել են հետևողական աշխատանքը փոխգործակցության զարգացման ուղղությամբ։
Խոսելով տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է.
«Որևէ երկրի կողմից ի նպաստ հակամարտության այս կամ այն կողմի հայտարարությունները չեն կարող որևէ կերպ օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը։ Գոյություն ունի ձևաչափ, որի շրջնակում տեղի են ունենում բանակցությունները»։
Նշելով, որ Ալբանիան լավ հարաբերություններ ունի թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի հետ՝ նախագահ Իլիր Մետան ասել է. «Երկու երկրներին մաղթում ենք հաջողություններ՝ լուծումներ գտնելու այս խնդրում »։
Նմանատիպ նյութեր
1478 դիտում
12:10 27-11-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի նախագահին
1630 դիտում
18:43 06-12-2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
672 դիտում
16:18 20-07-2022
Նախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նորանշանակ դեսպանը
Այս բաժնից
343 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
301 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր