211652_close_icon
views-count3577 դիտում article-date 22:59 15-02-2019

Վլ. Պուտինն ու Ալ. Լուկաշենկոն մի թիմի կազմում հոկեյ են խաղացել և ջախջախել մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել են հոկեյի ընկերական հանդիպմանը՝ Սոչիի «Շայբա» սահադաշտում: Երկու առաջնորդներն էլ խաղացել են «Վագրերի» թիմում, որը «Արջերին» ջախջախել է 16:1 հաշվով: Խաղից առաջ տեղի էին ունեցել երկու պետությունների ղեկավարների եռօրյա բանակցությունները՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև համագործակցության հարցերի շուրջ: Խաղը տևել է երեք խաղակես՝ 15-ական րոպեով: Նախագահների հետ նույն թիմում խաղացել է նաև բելառուս ղեկավարի որդին՝ Նիկոլայ Լուկաշենկոն, որը սահադաշտ է մտել համար 1 մարզաշապիկով, որի ներքո նաև հայրն է խաղացել: Պուտինը խաղացել է 11 համարի ներքո: Պուտինը և երկու Լուկաշենկոները խաղից ընթացքում աչքի են ընկել գոլերով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր