211652_close_icon
views-count2210 դիտում article-date 21:58 15-02-2019

Արագ շախմատի ՀՀ ոստիկանության առաջնության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 13-ից 15-ն անցկացվեց արագ շախմատի ՀՀ ոստիկանության առաջնությունը: Մասնակցում էին ՀՀ ոստիկանության 20 ստորաբաժանումների և Արցախի Հանրապետության ոստիկանության հավաքական թիմերը: Անհատական պայքարում 3-րդ հորիզոնականը գրավեց Արմենակ Գևորգյանը, 2-րդը՝ Իշխան Հակոբյանը, իսկ առաջին պատվավոր տեղը գրավեց Նորայր Միրզոյանը: Թիմային պայքարում 3-րդ տեղը գրավեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի թիմը, 2-րդ տեղը՝ ոստիկանության կրթահամալիրի թիմը, իսկ առաջինը ոստիկանության Երևան քաղաքի վարչության թիմն էր: Լավագույն խաղային կոմբինացիա ցուցաբերելու համար Գոռ Հարությունյանն արժանացավ Հայկ Փարսադանյանի մրցանակին: Պարգևները հանձնեցին ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր