211652_close_icon
views-count4298 դիտում article-date 21:49 15-02-2019

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս. մասնակցել է 30 դատապարտյալ

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 15-ին կազմակերպվեց մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, որին մեծ ոգևորությամբ մասնակցեց 30 դատապարտյալ: Միջոցառմանը ներկա էր նաև հիմնարկի վարչակազմը: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դրական լիցքեր փոխանցող նմանատիպ միջոցառումները ոչ միայն ապահովում են դատապարտյալների զբաղվածությունն ու առողջ ապրելակերպը, այլև նրանց հնարավորություն են տալիս վերագնահատել սեփական անձի արժեհամակարգը: Լարված և թեժ մրցապայքարից հետո առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավեցին Ն. Մարությանը, Ս. Սաքանյանը և Հ. Կիրակոսյանը: [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր