211652_close_icon
views-count19195 դիտում article-date 18:39 15-02-2019

Արագածոտնի մարզում 25–ամյա վարորդը NIssan Fuga-ով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել. օպերատիվորեն ժամանել են ՃՈ ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ, 25-ամյա Սանասար Գաբրիելյանը իր վարած NIssan Fuga մակնիշի 02 GՏ 010 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս,ընկել է ձյան սահքի մեջ և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ Տիգրան Փանոսյանի և Լիտվին Գևորգյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում անվարույթ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարերը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր