211652_close_icon
views-count54434 դիտում article-date 19:00 15-02-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Mercedes-ն ու բեռնատար Ford-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել Mercedes մակնիշի 35 XL 528 համարանիշի եւ Ford մակնիշի 450 AF 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով բեռնատար Ford-ը գլխիվայր շրջվել է: վթարի հետեւանքով Ford-ի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր