հիմնական կայք
Լրահոս

Շոուբիզնեսում ամեն ինչ կա, բացի շոուից և բիզնեսից. «Գրող ու սև ցավ». Աննա Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շոուբիզնեսում ամեն ինչ կա, բացի շոուից և բիզնեսից. «Գրող ու սև ցավ». Աննա Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երգչուհի Աննա Խաչատրյանը նոր երգով ու տեսահոլովակով է ներկայացել իր հանդիսատեսին: Երգը կոչվում է «Գրող ու սև ցավ»:


Երգչուհու նոր աշխատանքը լսարանին երկու մասի է բաժանել, և համացանցում ակտիվ քննարկում է ընթանում. Մի մասը երգին հումորով է մոտենում, մյուս մասը հակառակը՝ չափազանց՝ լուրջ: Երգի ծնունդի և ստեղծագործական կյանքի մասին մեր թղթակիցը զրուցել է Աննա Խաչատրյանի հետ:

-Աննա, ինչո՞ւ գրող ու սև ցավ:

- Գրող ու սև ցավ, որովհետև ոչ մի լուրջ էմոցիա ներդրված չէ անվան մեջ: Պարզապես նշեմ, որ, ի սկզբանե ուզում էինք ուրախ երգ ստանալ, սակայն, խոսքերը գրելուց հետո հասկացանք, որ էլի տխուր է ստացվել: Սկսեցինք կատակ անել՝ չի գալիս, գրողին գա և այլն, և այդպես հումորից էլ ծնվեց վերնագիր՝ գրող ու սև ցավ

-Երգի վերնագիրը լսարանին երկու մասի է բաժանել: Ի՞նչ կասեք քննադատությունների մասին:

-Բնական է, որ երգը լսարանին երկու մասի պիտի բաժաներ: Կան մարդիկ, ովքեր այնուամենայնիվ, կարողացան հումորով մոտենալ այդ ամենին, բայց կան նաև մարդիկ, որ երգին շատ լուրջ են մոտեցել:

-Սպասո՞ւմ էիք, որ քննադատությունները շատ կլինեն, Ձեր լսարանից ինչպիսի՞ արձագանքի էիք սպասում:

-Բնականաբար,սպասում էի քննադատությունների: Մի կողմից լավ է, որ ինձ այդքան լուրջ են վերաբերվում,բայց վատ է, երբ հաճախ ցենզուրայից դուրս մեկնաբանություններ են գրում, դա անթույլատրելի է: Կան մարդիկ,որ օրերով մտածում են, թե ինչ վատ բան կարելի է գրել։ Դա նշանակում է, որ իմ երգը հասել է նպատակին և ճանաչվել է:

-Ինչպե՞ս է ծնվել այս երգը երգելու գաղափարը:

-Իրականում, նպատակը ոչ թե երգը երգելն է եղել, այլ այդ երգը ստեղծելը:

-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ իրավիճակ է այժմ տիրում շոուբիզնեսում:

-Շոուբիզնեսում ամեն ինչ կա, բացի շոուից և բիզնեսից:

-Ըստ Ձեզ, մեր օրերում որ երգերն են պահանջված, ինչ է ցանկանում տեսնել և լսել հանդիսատեսը:


-Հայ հանդիսատեսը չափազանց անկանխատեսելի է։Հումորով , ուրախ երգը մե՛կ տեսնում ես ընդունում են, մե՛կ՝ քննադատում:
Սուր քննադատությունների տարափ է սկսվում նաև,երբ այսպես ասած լաց ու կոծ երգեր են ստեղծվում:

-Դուք Էկրաններից շատ չեք երևում: Նախընտրել եք երաժշտական պասիվ կյա՞նք, թե՞ հանդիսատեսին անակնկալներ են սպասվում:


-Էկրաններից երևում եմ, երբ ասելիք ունեմ, նորություն կա, իսկ թե ինչու հաճախ չեմ երևում այս կամ այն առիթով, դա պետք է հարցնել հեռուստաընկերություններին:

SHAMSHYAN.com-ը շնորհավորում է երգչուհուն նոր տեսահոլովակի առթիվ և մաղթում ստեղծագործական բուռն կյանք:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք