211652_close_icon
views-count2410 դիտում article-date 17:59 15-02-2019

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպմանը, որին ներկա էին նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու քննարկվել անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր