211652_close_icon
views-count1754 դիտում article-date 17:33 15-02-2019

Իկարդին իրեն պատժելու որոշմանը արձագանքել է Մարկ Տվենին մեջբերելով

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին իր ինստագրամում գրառում է կատարել՝ իրեն ավագի թևկապից զրկելու իրավիճակի վերաբերյալ: «Երբեմն ավելի լավ է բերանը փակ պահել և հիմար ձևանալ, քան սկսել խոսել և հաստատել դա: Մարկ Տվեն», գրել է Իկարդին: Հիշեցնենք, որ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ խնդիների պատճառվ Իկարդին զրկվել է ավագի թևկապից: Դրանից հետո նա հրաժարվել է թիմի հետ մեկնել Ավստրիա՝ «Ռապիդի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր