211652_close_icon
views-count40881 դիտում article-date 14:11 15-02-2019

Ավտովթար Երևանում․ բախվել են Lexus-ը, բեռնատար Volvo-ն և Honda-ն․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, փետրվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Հալաբյան փողոցում բախվել են Lexus մակնիշի 35 VN 682 համարանիշի, Honda մակնիշի 34 QZ 886 համարանիշի և բեռնատար Volvo մակնիշի 533 AC 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել Volvo-ի և Lexus-ի վարորդները, քաղաքaցիներ ու 1-03 շտապօգնության բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչներ Գագիկ Սերոբյանը Հայկ Սենեքերիմյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանում է հերթապահ խումբը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր