11779 դիտում
15:23 15-02-2019
Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Աիդա Թոփուզյանը
Հանրային խորհուրդը դիմել էր ՀՀ վարչապետին՝ առաջարկելով նոր ձևավորվող Հանրային խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովից առանձնացնել գիտությունն ու կրթությունը՝ ստեղծելով նոր հանձնաժողով։
Վարչապետի որոշմամբ փոփոխությունը հաստատվել է, և ձևավորվել է Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի հանձնաժողով, որի կազմում ընդգրկած է 123 անդամ։
2019թ․ փետրվարի 14-ին տեղի է ունեցել Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում գաղտնի քվեարկության միջոցով ընտրվել է հանձնաժողովի նախագահ։ Առաջադրված 5 թեկնածուներից առավելագույն ձայներ հավաքել է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանը։
Վերջինս իր ելույթում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտի խնդիրներին, մասնավորապես շեշտել հանրակրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ այս հարցում կարևորելով Հանրային խորհրդի դերակատարումը։
Նշենք, որ ՀԽ Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությամբ ավարտվում է Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։
Համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի՝ վարչապետի առաջարկով կառավարությունը կնշանակի խորհրդի նախագահ, և Հանրային խորհուրդը կհամարվի կազմավորված, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն կտարածի։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
397 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան
454 դիտում
21:19 19-04-2024
Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը