211652_close_icon
views-count2434 դիտում article-date 12:47 15-02-2019

ԱՀ նախագահն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում գործակցության հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ երեկ փետրվարի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել էր Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզին։ Հիշեցնենք նաև, որ առաջիկա օրերին Մյունխենում բացված անվտանգության միջազգային խորհրդաժողովի շրջանակում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Նմանատիպ նյութեր