211652_close_icon
views-count1314 դիտում article-date 22:54 14-02-2019

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սաադ Հարիրիին Լիբանանի նոր կառավարության ձևավորման և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վարչապետը հաջողություն է մաղթել Սաադ Հարիրիին և նրա թիմակիցներին կարևոր առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ Հարիրիի ղեկավարությամբ նոր կառավարությունը երկիրը կտանի դեպի զարգացում և տնտեսական առաջընթաց: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստն այս տարվա ապրիլին:

Նմանատիպ նյութեր